Ռուսական օդային հարձակման հետևանքով Սիրիայի Իդլիբ գավառում դաշտային հիվանդանոց է ռմբահարվել: Ըստ արևմտյան աղբյուրների՝ 12 մարդ զոհվել է, այդ թվում՝ բժշկական անձնակազմը: Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոչնչացվել է ահաբեկչական խումբ:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...